Ցանկացած մեղմացում վարակի դեպքերի աճի ռիսկ է, սակայն եթե պաշտպանենք բոլոր կանոնակարգերը, աճի ռիսկ չենք ունենա. Ամիրան Գամղրելիձե
Հունվար ամսվա ընթացքում մենք ունենք կայունացման լավ դինամիկա, այսինքն դրականության տոկոսը նվազել է: Այսօր առավոտյան մենք երկրի տարածքում ունեինք 3,8 տոկոս,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն:
Նրա խոսքով, եթե բնակչությունը հնարավորինս պահպանի կանոնները, վարակի վտանգ չի լինի:
«Հատկապես լավ իրավիճակ է Աջարիայում, ինչը նշան է, որ վարակի շրջանառության ինտենսիվությունը լրջորեն նվազում է և մենք պետք է այն պահպանենք: Իհարկե, ցանկացած մեղմացում և ազատականացում վարակի հաճախականության մեծացման ռիսկ է, բայց միևնույն ժամանակ, եթե հետևենք բոլոր կանոններին և հանձնարարականներին, առաջին հերթին շնչադիմակ կրենք, պահպանենք հեռավարությունը, հրաժարվենք մեծ հավաքույթներից, ապա մենք չենք ունենա աճի մեծ ռիսկ»,- հայտարարել է Գամկրելիձեն: