Ցամաքով ցորենի տեղափոխումը թույլատրելի կլինի մեկ տարի: Այս մասին հայտնի է դարձել ֆինանսների նախարարի և ակցիայի մասնակիցներից մեկի, Ջանո Ամղոլաձեի հետ հանդիպման ավարտից հետո:
«Մենք հաշվի ենք առել վարորդների կարծիքը և վիճակը, կայացրել ենք որոշում, որ հետաձգենք մեկ տարով: Մի տարի հետո կլինի այլ տիպի սահմանափակում, որը կքննարկենք վարորդների հետ խորհրդակցությունից հետո»,- հայտարարել է Իվանե Մաճավարիանին:
Տղամարդը, ով այսօր սպառնում էր ինքնահրկիզմամբ, ֆինանսների նախարարի հետ հանդիպումից հետո վարորդներին կոչ է արել վերադառնալ իրենց աշխատանքից:
Տղամարդը շենքի տանիքին էր գտնվում մի քանի ժամվա ընթացքում: Նա վնաստլ էր ինքն իրեն և իր վրա լցրել բենզին: Նա պահանջում էր հանդիպում ֆինանսների նախարարի հետ և այն հրամանի չեղարկում, համաձայն որի, երկրում ցորենի տեղափոխումը պետք է արգելվի ցամաքային ճանապարհով: