Ցամաքային տրանսպորտի գործակալություն - Ինտենսիվ անձրևի պատճառով տեխնիկական խնդիր է առաջացել հաճախորդների հետ կապերի ծառայության Թբիլիսիի մասնաճյուղում, գրասենյակը ժամը 9-ի փոխարեն կբացվի 12-ին
Ցամաքային տրանսպորտի գործակալության հաճախորդների հետ կապերի ծառայության Թբիլիսիի մասնաճյուղը առավոտյան ժամը 9:00-ի փոխարեն կբացվի ժամը 12:00-ին։ Տեղեկությունը տարածում է ցամաքային տրանսպորտի գործակալությունը։
Գործակալության տեղեկություններով՝ վերը նշվածի պատճառը եղել է ինտենսիվ անձրևի հետևանքով առաջացած տեխնիկական խնդիրը։
«Տեղեկացնում եմ, որ ինտենսիվ անձրեւի պատճառով հաճախորդների հետ կապերի ծառայության Թբիլիսիի մասնաճյուղում տեխնիկական խնդիրներ են առաջացել, ինչի պատճառով գրասենյակը առավոտյան 09:00-ի փոխարեն կբացվի 12:00-ին։ Խնդրում ենք նկատի ունենալ և պլանավորել ձեր այցը ըստ նշված ժամի: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհանգստության համար»,- ասված է տեղեկատվության մեջ։