Ցամաքային տրանսպորտի գործակալության տեղեկացմամբ՝ Լարսով միջազգային փոխադրումների համար երթևեկության կանոնները փոխվում են
Ցամաքային տրանսպորտի գործակալության տեղեկացմամբ՝ Լարսով միջազգային փոխադրումների համար երթևեկության կանոնները փոխվում են

Միջազգային փոխադրողների երթեւեկությունը Լարսում փոխվում է: Տեղեկությունը տարածում է ցամաքային տրանսպորտի գործակալությունը։ Գերատեսչության տվյալներով՝ սահմանային հսկողության փոփոխությունը կգործի մինչև մայիսի 23-ը։

Գործակալության տարածած հաղորդագրության համաձայն՝ փոփոխությունն իրականացվում է ՌԴ տրանսպորտի նախարարության տրամադրած տեղեկատվության հիման վրա։

«Մարտի 13-ից մայիսի 23-ը Ղազբեգի/Դարյալի սահմանային անցակետում հաղորդակցությունների փոխման և երթևեկության կանոնների փոփոխության պատճառով միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մաքսային անցակետերը կգործեն հակադարձ ռեժիմով՝ նվազեցնելով սահմանահատումը 11-ից մինչև վեց գոտիներ»,- ասվում է ցամաքային գործակալության տարածած հաղորդագրության մեջ։