Ցագերիի մունիցիպալիտետի Չքումի և Թաբոր գյուղերի հարակից տարածքներում հրդեհ է
Ցագերիի մունիցիպալիտետի Չքումի և Թաբոր գյուղերի հարակից տարածքներում հրդեհ է

Ցագերիի մունիցիպալիտետի Չքումի գյուղի վերևում այրվում է անտառի ստորին ծածկը: Մունիցիպալիտետում արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներին հենվելով հայտարարում են, որ այս պահին հրդեհը տարածվել է 15 հեկտարի վրա: Տեղում կենտրոնացված են հրշեջ-փրկարարները:

Հրդեհ է խառը անտառում, այրվում են չոր տերևները: Մունիցիպալիտետի տեղեկությամբ, Ցագերիի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ ջոկատները փորձում են տեղայնացնել հրդեհը, չնայած գործընթացը բարդանում է ուժեղ քամու պատճառով:

Քանի որ հրշեջ փրկարարները չեն կարողանում մուտք գործել տարածք, հրշեջները ստիպված են տեղաշարժվել ոտքով, նրանց օգնում են տեղացիները:

«Հրդեհ է նաև Թաբորի գյուղի տարածքում, որտեղ այրվում է անտառը: Քիչ առաջ, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից մեզ հայտնեցին, որ հրդեհը դժվար հասանելի վայրում է, մութն ու քամին բարդացնում են իրավիճակը, գուցե անհրաժեշտ լինի ուղղաթիռի կիրառումը: Այս պահին հրդեհը հնարավոր չէ տեղայնացնել:

Նման իրավիճակ է նաև Օնիի մունիցիպալիտետում: Մի քանի օր առաջ հրդեհ էր բռնկվել Օրբելու լեռնանցքում, որը, բարեբախտաբար, տեղայնացվել է ժամանակին», – ասվում է Ցագերիի մունիցիպալիտետի տարածած հայտարարության մեջ: