Բաթումիում հրդեհից զոհված անձանց միջև նախկին զինծառայող էր. ՊՆ

11:51, 26.11.2017

Բաթումիում, «Լեոգրանդ» հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի ժամանակ զոհվածներից մեկը նախկին զինծառայող Զաուր Աբուլաձեն էր, ով Վրաստանի զինված ուժերում ծառայում էր մինչև 2011 թվականը,- լրատվությունը այս մասին տարածել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

«Վրաստանի պաշտպանության նախարարությունը  իր խորին ցավն է արտահայտում Բաթումիում տեղի ունեցած դժբախտության կապակցությամբ: Զոհվածների միջև կա Վրաստանի զինված ուժերի նախկին զինծառայող Զաուր Աբուլաձեն: Պաշտպանության նախարարությունը ցավակցում է հրդեհի հետևանքով զոհված անձանց ընտանիքներին և կիսում այդ ցավը»,- գրված է պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունում:

Նշենք, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու և Վրաստանի կառավարության որոշմամբ, 2017 թվականի նոյեմբերի 27-ը Վրաստանի տարածքում հայատարարվել է սգո օր: Սգո օրը, զոհերի հիշատակը հարգելու համար, Վրաստանի ողջ տարածքում կիջեցվեն դրոշները:

 

 

 

Նմանատիպ