Բժշկի խոսքով, Գոգեբաշվիլիի փողոցում վիրավորված տղամարդու վիճակը ծանր է
Թբիլիսիում, Գոգեբաշվիլի փողոցում վիրավորված Գիչո (Գիվի) Մարգվելաշվիլիի վիճակը ծանր է։ Բժշկի խոսքով՝ նրան վիրահատել են, այժմ բուժվում է վերակենդանացման բաժանմունքում։
Սիմոն Խեչինաշվիլիի անվան համալսարանական կլինիկայի վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ Նիկոլոզ Կվաճաձեի պարզաբանմամբ՝ երիտասարդը ստորին վերջույթների շրջանում բազմաթիվ վերքեր է ստացել։
«Երիտասարդը երեկ երեկոյան տեղափոխվել է Սիմոն Խեչինաշվիլիի անվան համալսարանական կլինիկա։ Ենթադրաբար՝ հրազենային վնասվածքներով։ Վերքերը բազմաթիվ են և ստորին վերջույթների հատվածում։ Բուժումը շարունակվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այս փուլում նրա առողջական վիճակը ծանր է։ Հիվանդը գտնվում է կոմայի մեջ՝ արհեստական դեղամիջոցներով։ Կատարվում է պահպանողական բուժում»,- ասաց բժիշկ Նիկոլոզ Կվաճաձեն։