Բժշկի խոսքով՝ նախկին կնոջ և զոքանչի սպանության մեջ մեղադրվողի վիճակը ծանր է
Նախկին կնոջ և զոքանչի սպանության մեջ մեղադրվողի վիճակը ծայրահեղ ծանր է, հայտարարել է Սիմոն Խեչինաշվիլիի անվան համալսարանական կլինիկայի նյարդավիրաբույժ Իվանե Ավազաշվիլին։
«Ծանր վիճակում են բերել։ Գլխի հատվածում թափանցող վերք է եղել: Հիվանդին տեղափոխել են նյարդավիրաբուժության վիրահատարան։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է»,- ասել է Իվանե Ավազաշվիլին։
Երեկ երեկոյան Թբիլիսիի Դոլիձեի փողոցում սպանություն է տեղի ունեցել: Երկու մարդ զոհվել է: Ըստ տեղի բնակիչների՝ մեղադրյալը ատրճանակի կրակոցով սպանել է նախկին կնոջն ու զոքանչին, իսկ հետո փորձել է ինքնասպան լինել։ Մեղադրյալը ՆԳՆ գործող աշխատակից է։