Բժշկի խոսքով՝ Ջո Բայդենի «Կովիդ-19»-ի արագ թեստը բացասական է, և նախագահն այլևս ախտանիշներ չունի
Բժշկի խոսքով՝ Ջո Բայդենի «Կովիդ-19»-ի արագ թեստը բացասական է, և նախագահն այլևս ախտանիշներ չունի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի բժիշկ Քևին Օ’Քոնորի խոսքով՝ նախագահն «Covid-19»-ի արագ թեստից բացասական արդյունք է տվել, և նա այլևս որևէ ախտանիշ չունի։

Օ’Քոնորի խոսքով՝ Բայդենը վարակվելու պահին բարձր ջերմություն չի ունեցել, և նրա կենսական նշանները նորմալ սահմաններից դուրս չեն եղել։

«Նախագահն այլևս ախտանիշներ չունի։ Վարակվելու պահին նա ջերմություն չի ունեցել, կենսական նշանները նորմալ են եղել, այդ թվում՝ զարկերակային օքսիմետրիա: Նրա թոքերը մաքուր են»,- ասվում է Ջո Բայդենի բժշկի հայտարարության մեջ։

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի մոտ անցած շաբաթ ախտորոշվել է Covid-19: Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռի խոսքով՝ ԱՄՆ նախագահը պատվաստվել է և ստացել է խթանող դոզան։ Բացի այդ, Ժան-Պիեռը նշել է, որ Ջո Բայդենը երկու անգամ վարակվել է Covid-19-ով։