Բժշկի խոսքով՝ Էլենե Խոշտարիայի առողջական վիճակը բավարար է
Բժշկի խոսքով՝ Էլենե Խոշտարիայի առողջական վիճակը բավարար է

Խորհրդարանում արդեն հինգերորդ օրն է հացադուլի մեջ գտնվող «Դրոա»-ի առաջնորդ Էլենե Խոստարիան այսօր թեստավորման կենթարկվի։ Այս մասին ասել է «Արդի» ապահովագրական ընկերության բժիշկ Մայա Ցանավան, ով այսօր այցելել է Խոշտարիային։

Նրա խոսքով՝ Էլենե Խոշտարիայի առողջական վիճակը բավարար է, սակայն նա նշել է, որ երեկվա համեմատ նա ավելի թույլ է։

«5-րդ օրն է, հացադուլի մեջ է։ Այս պահին պարամետրերը մնում են նորմայի սահմաններում, թեև երեկվա համեմատ աննշան փոփոխություն է եղել։ Վիճակը բավարար է։ Մի փոքր թույլ է զգում: Նա շարունակում է հացադուլը»,- ասել է Մայա Ցանավան։

«Դրոա»-ի առաջնորդ Էլենե Խոշտարիան հայտարարել է, որ հացադուլ է հայտարարում Վրաստանի խորհրդարանի շենքում և ընդունելու է միայն ջուր։ Ինչպես նշել է Խոշտարիան, հացադուլը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին չեն տեղափոխի քաղաքացիական կլինիկա։