Բժշկի տեղեկություններով, անչափահասներից մեկը, ում հիվանդանոց էին տեղափոխել հոսանքահարման պատճառով, մահացել է
Բժշկի տեղեկություններով, անչափահասներից մեկը, ում հիվանդանոց էին տեղափոխել հոսանքահարման պատճառով, մահացել է

Այսօր Վակեի այգում էլեկտրահարված անչափահասներից մեկը մահացել է։ Այս մասին հայտարարել են Խեչինաշվիլիի կլինիկայում։

Բժշկի խոսքով՝ 13-ամյա մի աղջիկ սրտի կանգով է ընդունվել կլինիկա, և նրան փրկել չի հաջողվել։

«Կլինիկա են բերվել 13 տարեկան երկու երեխա։ Մեկ հիվանդին կայունացրել են օդափոխության աջակցության շնորհիվ: Կայունացումից հետո նրան տեղափոխել են մանկական բաժին։

Ինչ վերաբերում է 13-ամյա աղջկան, ապա նա հիվանդանոց է բերվել սրտի կանգով, իսկ վերակենդանացման միջոցառումներն անհաջող են եղել, արձանագրվել է կենսաբանական մահ»,- ասել է բժիշկը։

Ըստ առկա տեղեկությունների՝ երեխաները Վակեի այգում խաղալիս գնդակ են գցել շատրվանի մեջ, այն հեռացնելիս երկու անչափահասներ հոսանքահարվել են։

Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է էլեկտրական կամ ջերմային էներգիայի, գազի, նավթի կամ նավթամթերքի օբյեկտում անվտանգության կանոնների խախտում։