Բժշկի տեղեկությամբ, Գուդաուրիում տուժածներից չորսին այսօր կամ վաղը դուրս կգրեն հիվանդանոցից
Գուդաուրիում ճոպանուղու վթարի հետևանքով տուժած 4 մարդու այսօր կամ վաղը դուրս կգրեն հիվանդանոցից,- այս մասին լրագրողներին է հայտնել Ղուդուշաուրիի կլինիկայի բժիշկ Նիկոլոզ Քարցիվաձեն:
Նրա խոսքով, կլինիկայից երկու տուժած արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և այս պահի դրությամբ, բուժհաստատություններում բուժումը շարունակում է 5 տուժած:
Գուդաուրիում, մարտի 16-ին, ճոպանուղու վնասման հետևանքով տուժել էր 11 մարդ: