Բժշկի տեղեկությամբ, Գերմանիայի կլինիկաներից մեկը հրաժարվել է ընդունել Թեմիրլան Մաչալիկաշվիլուն
Սուրբ Միքայել հրեշտակապետի անվան կլինիկայի բժիշկի Զազա Լուրսմանաշվիլու հայտարարությամբ, Գերմանիայի կլինիկաներից մեկը Պանկիսիի կիրճում հատուկ գործողության ժամանակ հրազենային վիրավորում ստացած Թեմիրլան Մաչալիկաշվիլուն հրաժարվել է ընդունել: Գերմանիայի կլինիկայի ներկայացուցիչները մերժման պատճառ են անվանում կլինիկայի ծանրաբեռնվածությունը և ազատ տեղերի բացակայությունը:
Բժշկի խոսքով, հիվանդի ընտանիքի անդամները ինքնուրույն փորձում են արտասահմանում գտնել կլինիկա: Առողջապահության նախարարությունը և բժիշկները պատասխան են սպասում ևս մի քանի արտասահմանյան կլինիկայից, այդ թվում Թուրքիայից:
Բժիշկը չի բացառում, որ գերմանական կլինինիկան հրաժարվել է ընդունել հիվանդին, որովհետև նրա առողջական վիճակը ծանր է:
Հիշեցնենք, Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ահաբեկչության ֆինանսավորման, ահաբեկչական գործունեությանը այլ նյութական օգնության և ռեսուրսներով ապահովելու մեղադրանքով ձերբակալել է հինգ մարդու:
Թեմիրլան Մաչալիկաշվիլին ձերբակալության ժամանակ փորձել է դիմադրել իրավապահներին, կոնկրետ նա փորձել է պայթեցնել նռնակ, երբ հատուկ ջոկատայինները ստիպված են եղել պատասխանել կոշտ գործողություններով և կրակ են բացել նրա ուղղությամբ, արդյունքում նա վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: