Բժշկական ծառայությունների դիմաց հիվանդի համավճարի չափի վերին շեմ կսահմանվի
Բժշկական ծառայությունների դիմաց հիվանդի համավճարի չափաբաժնի վերին շեմ կսահմանվի,- նշված է Վրաստանի կառավարության 2013 թվականի փետրվարի 22-ի թիվ 36 որոշման փոփոխության մեջ համընդհանուր առողջապահությանն անցնելու նպատակով, որը քննարկվել է կառավարության այսօրվա նիստում։
Ինչպես նշվում է կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ, այս որոշումն ընդունվել է՝ ելնելով հիվանդների շահերից և բնակչության համար որակյալ բժշկական ծառայությունների հասանելիությունն էլ ավելի մեծացնելու նպատակով։ Մասնավորապես՝ կենսաթոշակային տարիքի անձանց համար համավճարի մասնաբաժինը կկազմի 10%, բայց ոչ ավելի, քան 500 լարի, 0-5 տարի երեխաների, հաշմանդամ երեխաների, ծանր հաշմանդամություն ունեցող անձանց և ուսանողների համար՝ 20%,՝ ոչ ավելի, քան 1000 լարի; Նաև բազային փաթեթից օգտվողների համար՝ 30%,՝ ոչ ավելի, քան 1500 լարի։ Բացվել է բազային փաթեթի շրջանակներում 500 և 1000 լարի արժողությամբ ֆրանչայզը»,- ասված է կառավարության տեղեկատվության մեջ։
Բացի այդ, այսօրվա նիստում հաստատվեց ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային ռազմավարության 2023-2025 թվականների գործողությունների ծրագիրը, որը ներկայացնում է միջազգայնորեն ճանաչված սկզբունքների վրա հիմնված տեսլական՝ երկրում ոչ վարակիչ հիվանդությունների և հիվանդությունների ուղղությամբ, նպատակ ունի նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների հետ կապված հիվանդացությունն ու մահացությունը: