Բժշկական գործունեության ժամանակ բուժանձնակազմին վիրավորելը կամ մասնագիտական պարտականության կատարմանը խոչընդոտելը դառնում է պատժելի
Բժշկական գործունեության ժամանակ բուժանձնակազմին վիրավորելը կամ մասնագիտական պարտականության կատարմանը խոչընդոտելը դառնում է պատժելի: Վրաստանի խորհրդարանի կողմից նախաձեռնած օրենսդրական փոփոխություները բժշկական հասարակությանը առողջապահության և սոցիալական հարցերով կոմիտեի նախագահ Ակակի Զոիձեն ներկայացրել է Վրաստանի օկուպացված տարածքներից բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Զազա Բոխուայի հետ միասին:
Նախաձեռնության համաձայն, բժշկական գործունեության ժամանակ բուժանձնակազմի մասնագիտական պարտականությունը կատարելուն որևէ կերպ խանգարելը, արժանապատվությունը ոտնահարելը, ֆիզիկական, հոգեբանական ճնշում գործադրելը, բռնությունը կամ սպառնալիքը դառնում է պատժելի:
Մինչ այժմ, բռնության դեպքում, դատարանի և ուժային գերատեսչության կողմից, հարցը քննվում էր քրեական, վարչական իրավախախտումների և այլ համապատասխան օրենքներով, ըստ նոր նախաձեռնության, օրենքում կավելանան անմիջականորեն բժշկական անձնակազմի նկատմամբ բռնության դեպքերին արձագանքման հավելյալ հոդվածներ:
Փոփոխությունների նախաձեռնողների հայտարարությամբ, բժշկական գործունեության ժամանակ բուժանձնակազմի պաշտպանության արդյունավետ մեխանիզմի գործարկումը բռնության կանխարգելման և բժշկական օգնության որակի բարելավման նպատակ է հետապնդում: