Բժշկական գործունեության կարգավորման գործակալությունն ավարտել է կորոնավիրուսից մահացած 11 հիվանդներից երկու դեպքերի զննումը
Բժշկական գործունեության կարգավորման գործակալությունն ավարտել է Covid-19-ով վարակված հիվանդների մահվան երկու դեպքերի զննումը: Այս դեպքերի ուսումնասիրության արդյունքում չի բարձրացվել բժիշկների մասնագիտական պատասխանատվության հարցը: Այդ մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնեցին բժշկական և դեղագործական գործունեության կարգավորման գործակալությունից:
Գործակալության կողմից Վրաստանի Առաջին ալիքին տրամադրված տեղեկության մեջ նշվում է նաև, որ 2020 թվականի ընթացքում սկսվել է 14 հիվանդի վերաբերյալ գործի զննում` կապված Covid-19-ով վարակված հիվանդների բուժման հետ: Այս դեպքերից 11-ը կապված են Covid-19- ով վարակված հիվանդի մահվան հետ: Ներկայումս ուսումնասիրությունն ավարտվել է երկու դեպքում (երկու էլ դեպքերն էլ վերաբերում են Covid-19-ով վարակված հիվանդի մահվան հարցին): Սակայն, ըստ գործակալության, այս փաստերի վերաբերյալ բժիշկների կողմից սխալ վարքագծի փաստեր չեն բացահայտվել:
Գործակալությունը չի հստակեցնում, թե որ հիվանդների մահն է կապված այս երկու դեպքերի հետ: