Բժիշկներս միշտ խիստ սահմանափակումների կողմնակից ենք, միևնույն ժամանակ կշեռքի վրա է դրվում բնակչության տնտեսական վիճակը, այդ պատճառով խորհուրդն ընդունել է հավասարակշռված որոշում. Ամիրան Գամղրելիձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, բժիշկները միշտ խիստ սահմանափակումների կողմնակից են, սակայն միևնույն ժամանակ կշեռքի վրա է դրվում բնակչության տնտեսական վիճակը, տրամադրությունն ու այլ հարցերը:
Ուստի Գամղրելիձեն գտնում է, որ այսօր համակարգող խորհուրդը հավասարակշռված որոշում է կայացրել սահմանափակումների վերաբերյալ:
«Մեր ու իմ հանձնարարականներն միշտ բարձրաձայնվում էին համակարգող խորհրդի նիստում, այն դուրս չի եկել: Ես մի քանի անգամ ասել եմ, որ այս պարագայում մենք՝ հիվանդությունների վերահսկման կենտրոնը և բժիշկները, միշտ կողմ ենք ավելի խիստ կանոնակարգերի, բայց միևնույն ժամանակ, կշեռքի վրա դրվում է մեկ այլ բան՝ բնակչության տնտեսական վիճակը, տրամադրությունը և այլն: Այդ պատճառով, համակարգող խորհրդում այսօր քննարկվել է այդ հարցը և դա շատ բարդ էր, սակայն խորհուրդն ընդունել է հավասարակշռված որոշում: Հետևաբար խնդրում ենք առավելագույն տեղեկատվություն տրամադրել բնակչությանը: Մենք բոլորս պետք է հետևենք այն խիստ հանձնարարականներին, որոնք տրվել են և այսօր, որպեսզի նվազեցնենք վարակման աճը», – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:
Համակարգող խորհուրդը ընդունել է որոշում, որ դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը սահմանափակումները ամբողջությամբ չեն մեղմացվի: