Բժիշկներն ասում են, որ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կոնտակտային է և ապաքինման պրոցեդուրաներ է անցնում
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կոնտակտային է։ Համապատասխան հայտարարություն են տարածել Սլովակիայի կառավարության և այն հիվանդանոցի վարչակազմի ներկայացուցիչները, որտեղ բուժում է անցնում վարչապետը։
«Վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին արվել է որովայնի տոմոգրաֆիա։ Հիվանդը գիտակից է և շփվող, նա վերականգնողական պրոցեդուրաներ է անցնում»,- ասված է հիվանդանոցի տարածած հաղորդագրության մեջ։
Մայիսի 15-ին Հանդլովա քաղաքում հրազենից կրակել են Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա։ Կառավարության նիստի ավարտից հետո վարչապետը գնացել է այնտեղ հավաքվածների մոտ, երբ նրանցից մեկը կրակել է նրա վրա։
Վարչապետին անմիջապես տեղափոխել են մոտակա հիվանդանոց, որտեղ նրան հինգ ժամ վիրահատել են վիրաբույժների երկու թիմերը։ Ոստիկանները տեղում ձերբակալել են հարձակվողին։ Նա 71-ամյա Յուրայ Ցինտուլան է, ով հրատարակել է երեք ժողովածու։ Որպես հարձակման շարժառիթ նա նշում է Ռոբերտ Ֆիցոյի վարած քաղաքականությունից դժգոհությունը։