Սագարեջոյի «Geo Hospitals»-ում ասում են, որ կրակոցների հետեւանքով վիրավորվածների վիճակը կայուն ծանր է։
Ըստ կլինիկայի բժիշկ Մամուկա Օթիաշվիլիի, երկու անձի վիրահատությունն ավարտվել է, իսկ երկու հոգու վիրահատությունը ներկայումս ընթանում է։ Աղետի բրիգադը Թբիլիսի է տեղափոխել մեկ տուժածի, ով աչքի վնասվածք է ստացել։
«Հինգ հիվանդների վիճակն այս փուլում կայուն ծանր է։ Նրանցից մեկի վիճակը համեմատաբար ծանր է և այս փուլում իրականացվում է վիրահատություն բուժում։ Երեք պացիենտի վերքերը վիրաբուժական կերպով մշակվել են և այս փուլում գտնվում են կայուն վիճակում, իսկ մեկը ստացել է համապատասխան օգնություն և աղետի բրիգադի կողմից տեղափոխվել Թբիլիսի։ Նա աչքի մակերեսային վնասվածք ուներ։ Վիրավորները հիմնականում ունենեն հրազենի բազմաթիվ վնասվածքներ, որովայնի և ստորին վերջույթների վերքեր։ Այս փուլում չորսը շարունակում են բուժում ստանալ։ Երկուսի վիրահատությունն ավարտվել է»,- ասաց բժիշկ Մամուկա Օթիաշվիլին։
Սագարեջոյում անհայտ անձը ուշ գիշերին կրակ է բացել շենքերից մեկից։
Ըստ վերջին տեղեկությունների՝ կրակոցների հետեւանքով հինգ մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել։ Ըստ ՆԳՆ-ի՝ դեպքի վայր ժամանելուն պես մեղադրյալը ինքնասպանություն է գործել։