Բժիշկի նշանակման դեպքում, այսօրվանից «Տամիֆլու» դեղամիջոցը տրվում է անվճար
Բժիշկի նշանակման դեպքում, այսօրվանից «Տամիֆլու» դեղամիջոցը տրվում է անվճար

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի որոշմամբ, սեզոնային գրիպի կանխարգելման և նվազեցման նպատակով, հակագրիպային «Տամիֆլու» դեղամիջոցը բժիշկի նշանակության դեպքում անվճար է Վրաստանի ցանկացած քաղաքացու համար:

Նոր նախաձեռնության համաձայն, հանրային առողջապահության կենտրոններից բացի, դեղամիջոցների տրման գործընթացին ներգրավվելու են նաև առողջապահության հաստատությունները, որոնք աշխատում են 24/7 ռեժիմով: Բժիշկը հնարավորություն կունենա ախտորոշումը հաստատվելուց հետո անձամբ տալ դեղամիջոցը:

Գործընթացին ներգրավվելու առաջարկ է արվել նաև դեղատնային ցանցերին: Դեղատներում բնակչության ցանկացած խմբի համար «Տամիֆլու» դեղամիջոցը տրվելու է անվճար, №100 ձևաթղթի հիման վրա:

Մինչ այժմ «Տամիֆլու»-ն անվճար տրվում էր միայն ռիսկային խմբի մարդկանց. սոցիալապես անապահովներ, թոշակառուներ, հղիներ, խրոնիկ հիվանդություններով տառապող անձինք, (շաքարախտ, վահանաձև գեղձի հիվանդություններ), երեխաներ:

Դրա հետ մեկտեղ, այսօրվանից Վրաստանի ցանկացած քաղաքացու համար անհետաձգելի ամբուլատորիայի ծառայությունը կլինի անվճար: