Բժիշկի լրատվությամբ երեկ տուժած պատանու վիճակը կայուն է
Բժիշկի լրատվությամբ երեկ տուժած պատանու վիճակը կայուն է

13-ամյա պատանին, որ երեկ ենթարկվել է հարձակման, բուժվում է Իաշվիլիի անվան հիվանդանոցում: Նրա վիճակը կայուն է,-այս մասին լրագրողներին է հայտնել, Իաշվիլիի կլինիկայի բժիշկ, ներվոլոգ Թաթա Սամխարաձեն:

Նրա խոսքերով պատանին վիրահատության կարիք չունի:

Թբիլիսիում, պատանու վրա հարձակումը տեղի է ունեցել երեկ: Միջադեպի կապակցությամբ, ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է մեկ մարդու:

ՆԳՆ-ի լրատվությամբ, «112»-ում գրանցվել է կանչ, որ անչափահաս տղային հարկավոր է օգնություն: Պարեկային ոստիկանության աշխատակիցները անհապաղ հասել են դեպքի վայր: Նախնական տեղեկություններով, 2004 թվականին ծնված Ն. Ց.-ին ֆիզիկական անպատվություն է հասցրել Ադրբեջանի քաղաքացին:

Իրավապահների հայտարարությամբ, պատանին մարմնական վնասվածքներով հայտնաբերվել է շենքի մուտքի մոտ: Կանչվել է շտապ օգնություն և տղան տեղափոխվել է հիվանդանոց:

Պարեկային ոստիկանության աշխատակիցները արտասահմանյան երկրի քաղաքացուն ձերբակալել է տեղում, այս պահին ընթանում են հետաքննչական գործողություններ: