Բժիշկ Զուրաբ Փաղավա. Կանխարգելման նպատակով մոտ ժամանակներս Միխեիլ Սաակաշվիլիին հոսպիտալացնելու հանձնարարական ենք տվել
Բժիշկ Զուրաբ Փաղավա. Կանխարգելման նպատակով մոտ ժամանակներս Միխեիլ Սաակաշվիլիին հոսպիտալացնելու հանձնարարական ենք տվել

Միխեիլ Սաակաշվիլիի անհապաղ հոսպիտալացման կարիք չկա, սակայն կանխարգելման նպատակով մենք հանձնարարական ենք տվել մոտ ժամանակներս հոսպիտալացնել նրան, – լրագրողների հետ հանդիպմանն ասաց խորհրդի անդամ, բժիշկ Զուրաբ Փաղավան՝ Վրաստանի նախկին նախագահի առողջական վիճակի հետ կապված:

«Քանի որ հացադուլը հատուկ իրավիճակ է, նա ունի կողմնակի բարդություններ, այլ հիվանդություններ և բարդությունների վտանգը բավական բարձր է, ուստի մենք կբարձրացնենք պրոֆիլակտիկ հոսպիտալացման հարցը: Մենք արդեն գրել ենք այս ամենը և տվել հանձնարարականներ: Շտապ հոսպիտալացում չէ, բայց պրոֆիլակտիկայի համար, քանի որ բարդությունների հավանականությունը մեծ է, և մեզ ապահովագրելու համար մենք խորհուրդ ենք տվել, որ մոտ ապագայում հոսպիտալացվի: Սա ավելի ինտենսիվ դիտարկման համար է», – ասաց Զուրաբ Փաղավան: