Բժիշկ. Վակեի այգում տուժած երեխայի առողջական վիճակը կայուն է, նրան հսկում են վերակենդանացման բաժանմունքում, շուտով դուրս կգրվի
Հիվանդի վիճակն այս պահին կայուն է, նա հանգիստ շնչում է, այսինքն՝ շնչում է ինքնուրույն, առանց օգնության, Վակեի այգում տուժած երեխայի առողջական վիճակի մասին ասաց «Նյու Հոսպիտալսի» մանկական ռեանիմատոլոգ Մարինա Փիրցխալավան։
Ինչպես նշեց Մարինա Փիրցխալավան, նա հեմոդինամիկորեն կայուն է, բայց դեռ մոնիտորինգի կարիք ունի, թեև ակտիվ է։
«Լավ է շփվում, ադեկվատ պատասխանում է հարցերին։ Ռիսկերը դեռ պետք է վերահսկվեն: Ինչ վերաբերում է կանխատեսմանը, ապա, կարծում եմ, Լազարեի վիճակը լավ կլինի, և նա, հավանաբար, շուտով դուրս կգրվի։ Վերակենդանացման բաժանմունքում մոնիտորինգը շարունակվում է: Նյարդաբանական կարգավիճակը դեռևս դիտարկման կարիք ունի։ Կարծում եմ, որ այս տվյալների հիման վրա Լազարեին արտերկիր տեղափոխել պետք չէ»,- ասաց բժիշկը։