Բժիշկ. Էքսպերտիզայի բյուրոյո մոտակայքում տեղի ունեցած կրակոցից վիրավորված երկու տղամարդու առողջական վիճակը կայուն է
Բժիշկ. Էքսպերտիզայի բյուրոյո մոտակայքում տեղի ունեցած կրակոցից վիրավորված երկու տղամարդու առողջական վիճակը կայուն է

Էքսպերտիզայի բյուրոյո մոտակայքում տեղի ունեցած կրակոցից վիրավորված երկու տղամարդու առողջական վիճակը կայուն է և նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Խեչինաշվիլու կլինիկայի բժիշկ Նիկոլոզ Փերաձեի խոսքով, երկու վիրավորն էլ վիրահատական միջամտության կարիք ունեն: Այս պահին նրանցից մեկին արվում է շտապ վիրահատություն:

Այսօր՝ երեկոյան, Բագեբիում Էքսպերտիզայի բյուրոյի մոտ տեղի է ունեցել կրակոց: Դեպքի վայրում աշխատում են իրավապահները:

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ընթանում է հետաքննություն Վրաստանի Քրեական օրենսգրքի 117 և 237 հոդվածներով:

 

Հեղինակ՝  Անժելլա Սարոյան