Բժիշկ - Ցոտնե Գամսախուրդիայի վիճակը շատ ծանր է, չի բացառվում, կրկին վիրահատենք
Վրաստանի առաջին նախագահի որդու, Ցոտնե Գամսախուրդիայի վիճակը երկու վիրահատություններից հետո կրկին շատ ծանր է:
Ինչպես հայտարարել է վիրաբուժական բաժնի ղեկավար Նիկոլոզ Կվաճաձեն, այսօր վիրահատություն չի արվի:
«Այս պահին նրա վիճակը շատ ծանր է: Այսօր, որևէ վիրաբուժական միջամտություն չենք ծրագրում, սակայն որոշ ժամանակ անց, չի բացառվում, կրկին վիրահատենք»,- հայտարարել է Նիկոլոզ Կվաճաձեն:
Դեկտեմբերի 19-ին, վիրավորել էին Վրաստանի առաջին նախագահի որդուն, Ցոտնե Գամսախուրդիային։ Հետաքննություն է ընթանում դիտավորյալ սպանության հոդվածով: