Բժիշկ Ցիսանա Շարտավան նշում է, որ պատրիարքարանից ստացված տեղեկությունների համաձայն՝ վերապատվելի Շիոն իրեն լավ է զգում
Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Իլյա 2-րդի բժիշկ, Ցիսանա Շարտավայի տեղեկությամբ, Սենակի և Չխորոծղուի միտրոպոլիտ վերապատվելի Շիոն (Մուջիրի) իրեն լավ է զգում։ Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Շարտավան, այս մասին իրեն հայտնել են պատրիարքարանից, սակայն ինքը վերապատվելի հետ չի խոսել։
Բժշկի խոսքով՝ ինքը տեղեկություն չունի վերապատվելի Շիոյի թունավորման մասին տեղեկությունների մասին։
«Տեղեկություն չունեմ, պատահաբար լսել եմ երեկ երեկոյան՝ ուշ։ Հեռուստացույցով ասացին ու զանգեցին։ Երևի հիմա հայտարարություն արվի, ինքը՝ սրբազանը դեռ չի արձագանքել, չեմ կարող իրեն անհանգստացնել։
Ես նրա բժիշկը չեմ, ուղղակի մարդկային հարաբերություններ ունեմ, նրա առողջության մասին տեղեկություն չունեմ։ Ես ինքս հետկովիդային եմ և աշխատում եմ տնից, ուստի չեմ կարող ասել, թե վերջին անգամ երբ եմ տեսել։
Լավ է զգում իրեն, զանգեցի, ասացին, որ լավ է։ Ամենակարևորն այն է, որ ես լսեցի որ լավ է, ոչ մի բանի համար չէի կարող հանգստանալ և այլ բան չգիտեմ։ Ես ոչինչ չգիտեմ, թե ինչ է եղել այս պատմությունը, ինչ է»,- ասել է Ցիսանա Շարտավան։
Վրացական մի քանի լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ թունավորվել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի փոխանորդ, Սենակի և Չխորոծկուի միտրոպոլիտ վերապատվելի Շիո Մուջիրին։ Պատրիարքարանը դեռ պաշտոնական մեկնաբանություն չի արել։