Բյուրոյի վաղվա նիստում կնախաձեռնվեն փոփոխություններ, որոնք նախատեսում են համավարակի ժամանակ տուգանված անձանց վարչական տույժերից և քրեական պատասխանատվությունից ազատել
Բյուրոյի վաղվա նիստում կնախաձեռնվեն փոփոխություններ, որոնք նախատեսում են համավարակի ժամանակ տուգանված անձանց վարչական տույժերից և քրեական պատասխանատվությունից ազատել

Խորհրդարանի բյուրոյի վաղվա նիստում փոփոխություններ են նախաձեռնվելու, որոնք նախատեսում են համավարակի ժամանակ տուգանված անձանց վարչական տույժերից և քրեական պատասխանատվությունից ազատել։

Մասնավորապես, նախատեսվում է վարչական տույժերից և քրեական պատասխանատվությունից ազատել այն անձանց, ովքեր պատժվել են կորոնավիրուսի համավարակի ընթացքում սահմանված կանոնները խախտելու համար։

Նշված փոփոխությունները ներառված են արդեն ընդունված «Վարչական տույժերից ազատելու մասին» և «Համաներման մասին» օրենքներում և պատասխանատվությունից կազատեն այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր իրավախախտումներ են կատարել 2021 թվականի հունիսի 23-ից մինչև 2023 թվականի հուլիսի 4-ը։

Մեկուսացման և կարանտինի, ինչպես նաև դիմակ կրելու կանոնները խախտելու համար տուգանված անձինք ազատվում են վարչական պատասխանատվությունից։ Կառավարության տվյալներով՝ վարչական տույժերից կազատվի 1893 մարդ։ Դրանցից 1855-ը ֆիզիկական, 38-ը՝ իրավաբանական անձինք են։ Ընդհանուր գումարը կազմում է 5 596 047 լարի (ֆիզիկական անձանց համար՝ 5 346 047 լարի, իրավաբանական անձանց համար՝ 250 000 լարի)։

Ինչ վերաբերում է «Համաներման մասին» օրենքում փոփոխություններին, ապա 2021 թվականի հունիսի 23-ից 2023 թվականի հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Քրեական օրենսգրքի 248/1 հոդվածով նախատեսված արարքը կատարած անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից։

«Քրեական օրենսգրքի 248/1-րդ հոդվածի համաձայն՝ 2021 թվականի հունիսի 23-ից 2024 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում տասը անձ դատապարտվել է։ Նշված տասը դատապարտյալներից ութ անձի նկատմամբ կիրառվել է պայմանական պատիժ, որի շրջանակներում վեց դատապարտյալ տուգանվել է 2000 լարիի չափով։ Առկա տվյալներով՝ տուգանքը վճարվել է մեկ դատապարտյալի նկատմամբ։ Ըստ այդմ, մյուս դատապարտյալներն այլևս չեն վճարի տուգանքի չափը»,- նշված է բացատրական քարտում։