Թոշակային բարեփոխումը երկարաժամկետ, համակարգային բարեփոխում է,- այս մասին հայտարարել է վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան՝ «Վրացական երազանք» դաշինքների նիստին:
Գախարիայի գնահատմամբ, նշված բարեփոխումը դրական է զարգանում և դրա արդյունքները կերևան տարիներ հետո:
«Կա կոնկրետ սոցիալական խումբ, թոշակառուներ, որոնց առջև պետությունն ունի պարտականություն: Այստեղ կարող ենք ասել, որ բյուջեն տալիս է հնարավորություն, նրանց դարձնենք առանձնահատուկ ուշադրություն և ավելացնենք թոշակները, սակայն սա չէ ամենակարևորը, կարևոր է հիմնարար համակարգային փոփոխությունը, նրանց թոշակային ապահովման որոշ կանոոնների ստեղծումը օրենսդրական մակարդակով»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Նրա խոսքով, կառավարությունն այս թեմային կանդրադառնա բյուջեի հաստատման շրջանակներում: