Բուժման փուլում գտնվող կորոնավարակակիր պացիենտներից 58-ի վիճակը ծանր է
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, այսօրվա տվյալներով, բուժման փուլում գտնվող կորոնավարակակիր 4518 պացիենտներից 58-ի վիճակը ծանր է:
«Կորոնավարակակիր 4518 պացիենտներից 58-ի վիճակը ծայրահեղ ծանր է, այստեղից 8-ը տեղափոխվել է բռնազավթված Աբխազիայից»,- հայտարարել է Մարինա Էնդալաձեն:
Ինչ վերաբերում է ինֆեկցիոն հիվանդանոցին, ինչպես նշել է Էնդելաձեն, այս փուլում կլինիկայում բուժում է ստանում 42 վարակակիր, նրանցից 5-ի վիճակը ծանր է, մեկի պացիենտի վիճակը՝ ծայրահեղ ծանր:
«Այժմ մեր կլինիկայում բուժում է ստանում 42 վարակակիր, նրանցից 5-ի վիճակը գնահատվում է ծանր, ունեինք ծայրահեղ ծանր և կա բարելավում»,- նշել է Մարինա Էնդելաձեն:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 508 նոր դեպք, ապաքինվել է 348 պացիենտ: