Բուժման փուլում գտնվող կորոնավարակակիր պացիենտներից 35-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, այսօրվա տվյալներով, բուժման փուլում գտնվող կորոնավարակակիր պացիենտներից 35-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
«Կորոնավարակակիր 3155 պացիենտներից 35-ի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանցից 33-ը միացված է արհեստական շնչառության սարքին, այստեղից 9-ը տեղափոխվել է բռնազավթված Աբխազիայից»,- հայտարարել է Մարինա Էնդալաձեն:
Ինչ վերաբերում է ինֆեկցիոն հիվանդանոցին, ինչպես նշել է Էնդելաձեն, այս փուլում կլինիկայում բուժում է ստանում 22 վարակակիր, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր:
«Այժմ կլինիկայում բուժում է ստանում 22 վարակակիր, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, ունեինք ծայրահեղ ծանր և կա բարելավում, մնացած տվյալներն անփոփոխ են»,- նշել է Մարինա Էնդելաձեն:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 448 նոր դեպք, ապաքինվել է 299 պացիենտ: