Բուժհաստատությունների ստանդարտների հավատարմագրումը, բժշկական սարքավորումների և ծախսվող նյութերի կարգավորումը դառնում է պարտադիր
2025 թվականի հունվարի 1-ից բժշկական հաստատությունների համար միջազգային ստանդարտների հավատարմագրումը կդառնա պարտադիր։ 2023 թվականին խորհրդարան կներկայացվի սպառվող նյութերի և բժշկական սարքավորումների կարգավորման մասին օրենքի նախագիծ։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ բարեփոխումների նպատակն է ներդնել միջազգային չափանիշներ, քաղաքացիներին որակյալ բժշկական ծառայություններ մատուցել և որակի վերահսկողության հզոր մեխանիզմներ ստեղծել։
«Միջազգային չափանիշների հավատարմագրումը պարտադիր է լինելու համընդհանուր առողջապահական ծրագրում ընդգրկված բժշկական հաստատությունների համար։ Խոսքը սպասարկման որակի, անձնակազմի որակավորման և ենթակառուցվածքների չափանիշների մասին է։
Այս լուրը բժշկական ոլորտի ներկայացուցիչներին ներկայացրեց Առողջապահության նախարարության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Էկատերինե Ադամիան։
Միջոցառմանը ներկա է եղել օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Զուրաբ Ազարաշվիլին։ Ազարաշվիլիի խոսքով՝ գործընթացը որոշակի ժամանակ է պահանջում, հետևաբար 2023 թվականին բուժհաստատությունները պետք է պայմանագիր կնքեն հավատարմագրող ընկերության հետ, ավարտվի նաև ինքնագնահատման փուլը։
Շնորհանդեսին Էկատերինե Ադամիան խոսեց ծախսվող նյութերի և բժշկական սարքավորումների կարգավորման բարեփոխման մասին»,- ասվում է տեղեկատվության մեջ։