Բուխարեստում բարձր ջերմաստիճանի պատճառով մի քանի հիվանդանոցներ մնացել են առանց էլեկտրականության
Բուխարեստում բարձր ջերմաստիճանի պատճառով մի քանի հիվանդանոցներ մնացել են առանց էլեկտրականության

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում էլեկտրաէներգիայի մեծ սպառման պատճառով, որը ցանցի հետ կապված խնդիրներ է առաջացրել, մի քանի խոշոր հիվանդանոցներ մնացել են առանց էլեկտրականության: Էլեկտրաէներգիայի ավելորդ սպառումը հանգեցրել է օդի բարձր ջերմաստիճանի։

Երկրում օդի ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճանը

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ հիվանդանոցներից մեկը հետաձգել է պլանային վիրահատությունները, շտապ օգնության մեքենայով հիվանդներին տեղափոխել են այլ մասնագիտացված հիվանդանոցներ։

Երկրի առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել արտահերթ խորհրդակցություն, որտեղ քննարկվել է հիվանդանոցներին պահուստային էներգիայով ապահովելու հարցը։