Բուտա Ռոբաքիձեի գործով մեղադրյալ Զազա Բաքրաձեն համաձայնել է մեղադրանքի հետ և հայտարարել, որ սպանության վայրը զննելու արդյունքում զենք չի հայտնաբերել
Բուտա Ռոբաքիձեի գործով մեղադրյալ Զազա Բաքրաձեն համաձայնել է մեղադրանքի հետ և հայտարարել, որ սպանության վայրը զննելու արդյունքում զենք չի հայտնաբերել

Բուտա Ռոբաքիձեի գործով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող Թբիլիսիի քրեական ոստիկանության նախկին ղեկավար Զազա Բաքրաձեն հինգ տարի անց համաձայնել է մեղադրանքի հետ: Նա այսօր արել է առաջին մեկնաբանությունը և նշել, որ Ռոբաքիձեի սպանության վայրը զննել է անձամբ և դեպքի վայրում զենք չի հայտնաբերել:

Ինչպես Բաքրաձեն հայտնել է առաջին ալիքին, ներքին գործերի նախարարության այն ժամանակվա ղեկավարներից գոյություն ուներ կարգադրություն, որ գործով մեղավոր ճանաչվեին երիտասարդները, այլ ոչ թե Գիորգի Բաշալեիշվիլին, ում անզգույշ կրակոցից մահացել է Բուտա Ռոբաքիձեն: Նշված կարգադրության մասին լուրը նրան անձամբ հայտնել է այսօր մեղադրյալի աթոռին նստած, Թբիլիսիի պարեկային ոստիկանության նախկին ղեկավար Զուրաբ Միքաձեն:

«Լրիվ համաձայն եմ ներկայացրած մեղադրանքի հետ: Բուտա Ռոբաքիձեի սպանության վայրում տեղի ունեցավ այն, ինչ գիտի ողջ հանրությունը: Պարեկային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են երիտասարդներին, այդ ժամանակ նրանց մեջ վեճ է առաջացել, որից հետո ոստիկանները կանչել են հավելյալ էկիպաժի, այդ թվում եկել է նաև Բաշալեիշվիլին, ում անփույթ կրակոցից և վիրավորվել է Բուտա Ռոբաքիձեն, ցավոք երիտասարդը մահացել է: Ես այս ամենի մասին իմացել եմ դեպքից 40 րոպե անց: Ես մեկնեցի դեպքի վայր և այնտեղ էին Զուրաբ Միքաձեն, Գուրամ Դոնաձեն և բազմաթիվ ոստիկաններ: Զննել եմ դեպքի վայրը և ոչ մի զենք չեմ հայտնաբերել»,-հայտարարել է Զազա Բաքրաձեն:

Նրա խոսքերով դեպքի վայրում գտնվում էին բոլոր այն անձինք, ովքեր այսօր նստած են մեղադրյալի աթոռին:

«Քաղաքի պարեկային ոստիկանության ղեկավարին հարցրել եմ, թե ինչ է տեղի ունեցել: Նա ասաց, որ պարեկային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են երիտասարդներին և Բաշալեիշվիլին անզգուշությամբ կրակել է և մահացել է մի երիտասարդ: Ես ասացի նրան, որ պետք է ձերբակալել Բաշալեիշվիլիին և սկսել հետաքննություն, սակայն Միքաձեն ինձ ասաց, որ դա հնարավոր չէ, որովհետև ղեկավարությունից ստացել են կարգադրություն, որ պետք է մեղադրեն երիտասարդներին»,-ասել է Զազա Բաքրաձեն, ով արդեն 5 տարի է ինչ հետազուզման մեջ է:

Նշենք, որ Զազա Բաքրաձեն մեղադրվում է Բուտա Ռոբաքիձեի սպանության վայրում ապացույցները կեղծելու մեջ:

Բաքրաձեի հետ հարցազրույցը առաջին ալիքին հաջողվել է ձայնագրել skype-ի միջոցով: