Բուտա Ռոբաքիձեի գործով Դավիթ Իաշվիլիին, Գուրամ Դոնաձեին, Զուրա Միքաձեին և Իրակլի Փիրցխալավային սահմանվել է բանտարկություն
Բուտա Ռոբաքիձեի սպանության գործով մեղադրյալներ Դավիթ Իաշվիլիին, Գուրամ Դոնաձեին, Զուրա Միքաձեին և Իրակլի Փիրցխալավային սահմանվել է բանտարկություն, վերջինս այլ հանցագործության համար արդեն բանտարկված էր:
Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր, Դավիթ Մգելիաշվիլիի խոսքերով, դատարանը վերլուծել է ապացույցները և հանգել է այն եզրակացության, որ մեղադրյալների հանդեպ ապացուցվել է մեղքը:
«Վճիռում մանրամասն ուսումնասիրվել են բոլոր ապացույցները: Իրակլի Փիրցխալավան մեղավոր է ճանաչվել Վրաստանի ՔՕ 332-րդ հոդվածով և նրան սահմանվել է 5 տարով և երեք ամսով բանտարկություն:
Գուրամ Դոնաձեն մեղավոր է ճանաչվել 332-րդ հոդվածով, նա նույնպես դատապարտվել է 5 տարի երեք ամիս ազատազրկման:
Դավիթ Իաշվիլուն սահմանվել է 5 տարի երեք ամիս բանտարկություն:
Զուրաբ Միքաձեին նույնպես 5 տարի երեք ամիս»,-հայտարարել է դատավորը:
Բուտա Ռոբաքիձեի սպանության գործով Զազա Բաքրաձեին սահմանվել է պայմանական պատիժ: Զազա Բաքրաձեն ճանաչել է իր մեղքը:
ՆԳՆ-ի հինգ նախկին պաշտոնյաի գործը, որոնք մեղադրվում էին պաշտոնը չարաշահելու մեջ, Թբիլիսիի քաղաքային դատարանը քննարկվում էր հինգը տարուց ավել:
Բուտա Ռոբաքիձեին սպանել էին Թբիլիսիում, 2004 թվականի նոյեմբերի 23-ին:
Հեղինակ -
Edgar Barsegyan