Բուսասանիտարական նորմերին չհամապատասխանելու պատճառով «Ղազբեգի» մաքսակետից Ռուսաստան է վերադարձվել 42 250 կգ կարտոֆիլ և 69 867 մ³ սղոցված փայտանյութ
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից Ռուսաստանի Դաշնությունից ներկրված 42 250 կիլոգրամ կարտոֆիլի «Ղազբեգի» մաքսային անցակետում ստուգման արդյունքում արտադրանքի մեջ հայտնաբերվել է բույսերի առողջության և սննդի անվտանգության պահանջների անհամապատասխանություն,- այս մասին հայտնում են Եկամուտների ծառայությունից։
Նրանց տվյալներով՝ նույն մաքսակետում, օրենքով սահմանված հսկողության ընթացակարգերի իրականացման ընթացքում, բուսասանիտարները կանգնեցրել են 69 867 խմ սղոցված փայտանյութ։ Բուսական ծագման բեռը չի համապատասխանել բուսասանիտարական նորմերին։
Վրաստանի կառավարության N463 որոշման համաձայն՝ վերոնշյալ ապրանքները ենթակա են վերադարձման արտահանող երկիր։