Բուսաբանական այգում կանցկացվի «Մեծ պաղպաղակի» փառատոն
Բուսաբանական այգում կանցկացվի «Մեծ պաղպաղակի» փառատոն

Հուլիսի 2-ին և 3-ին կանցկացվի պաղպաղակի փառատոն, որը կազմակերպում է Վրաստանի ազգային բուսաբանական այգին։

Քաղաքապետարանից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցում են մոտ 25 ընկերություններ, այդ թվում՝ պաղպաղակի փոքր ձեռներեցներ և պաղպաղակի զանգվածային արտադրողներ։

Փառատոնին եկող հյուրերին կդիմավորեն թեմատիկ ֆոտոխցիկներ, զվարճալի միջոցառումներ, մրցանակներ, հեքիաթային հերոսներ և անիմատորներ, կանցկացվեն կոկտեյլների վարպետության դասեր երաժշտության ֆոնին, հատուկ հրավիրված դիջեյի կողմից։

Միջոցառումը կբացվի «Ռանինայի» հոբելյանական սեզոնի մասնակիցների համերգով։ Այցելուները կկարողանան գնել թեմատիկ ձեռագործ աշխատանքներ, ինչպես նաև ծանոթանալ պաղպաղակի բազմազանությանը:

«Մեծ պաղպաղակը» Բուսաբանական այգում անցկացվում է արդեն երրորդ անգամ։ Փառատոնը մեկնարկել է 2019 թվականին և անցկացվում է ամեն տարի։ Միջոցառումից ստացված գումարի մի մասը կփոխանցվի Ուկրաինայի օգնության հիմնադրամին։ «Մեծ պաղպաղակը» Բուսաբանական այգում կանցկացվի երկու օր՝ ժամը 14:00-20:00-ն։