Բուսաբանական այգում անցկացվում է «Հացի փառատոնը»
Բուսաբանական այգում անցկացվում է «Հացի փառատոնը»

Վրաստանի ազգային բուսաբանական այգու կողմից կազմակերպված «Հացի փառատոնն» անցկացվում է արդեն երրորդ անգամ։ Միջոցառումն արդեն անցկացվել է այսօր, այն կշարունակվի հոկտեմբերի 9-ին, ժամը 12:00-18:00-ն:

Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնում են, որ միջոցառման շրջանակներում ներկայացվում է Բուսաբանական այգու վրացական հացահատիկային մշակաբույսերի հավաքածուն և Վրաստանում գործող հաց արտադրող ընկերությունների վաճառքի ու ցուցադրական արտադրանքը։

Փառատոնը բացվեց թատերական ներկայացմամբ, որտեղ վրացական «Մճելի» ժողովրդական անսամբլի մասնակցությամբ վերածնվեցին հին հաց թխելու ավանդույթները։

Այցելուն հնարավորություն ունի տեսնելու վրացական ցորենի էնդեմիկ տեսակների տարածման մասին ճանաչողական նկարազարդումը։ Միջոցառմանը ցուցադրված են նաև պատմական հին լուսանկարներ, որոնք ներկայացնում են հետաքրքիր փաստեր՝ կապված հացի հետ։

«Հացի փառատոնին» այցելուները հնարավորություն ունեն համտեսելու վրացական հացի տարբեր տեսակներ, ներկա գտնվել մեսխական գաթաների ու խմոր հունցելու վարպետության դասին, մասնակցել թեմատիկ խաղարկությունների։

Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: