Բուսա Ժվանիային խափանման միջոց սահմանելու հարցը դատարանը քննարկելու է այսօր
Լևան Թոփաձեի դիտավորյալ սպանության փորձի գործով Բուսա Ժվանիային խափանման միջոց սահմանելու հարցը դատարանը քննարկելու է այսօր:
Դատավարությունը նշանակված է ժամը 17:00-ին:
Դատախազությունը Բուսա Ժվանիայի համար խափանման միջոցի տեսքով պահանջելու է կալանքի սահմանում:
Հիշեցնենք, օգոստոսի 2-ին, Թբիլիսիում վիրավորել էին Լևան Թոփաձեին: Վիրավորման գործով ձերբակալված է Բուսա Ժվանիան, ով ևս ունի վնասվածքներ: