Բուրյաթիայում դեռահասը կացնով հարձակվել է աշակերտների և ուսուցիչների վրա
Բուրյաթիայում դեռահասը կացնով հարձակվել է աշակերտների և ուսուցիչների վրա

Ռուսաստանի կազմի մեջ մտնող Բուրյաթիայի Հանրապետության մայրաքաղաք Ուլան Ուդեում 9-րդ դասարանի աշակերտը կացնով և դյուրավառ հեղուկով շշով զինված ներխուժել է դպրոցներից մեկը:

7-րդ դասարանցիների վրա հարձակված դեռահասն այնուհետ հրդեհել է դասարանը: Տեղի ունեցածի հետևանքով տուժել է երեք աշակերտ և ուսուցիչը:

Տղայի նման պահվածքի դրդապատճառները դեռևս պարզվում են:

Հայտնի է, որ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն: