Բունդեսթագի պատգամավոր Յոհան Վադեպուլ. Եթե Վրաստանը զարգանա այնպես, ինչպես նախորդ ամիսներին, ես իրական շանսեր եմ տեսնում, որ նա ապագայում անդամակցի Եվրամիությանը
Բունդեսթագի պատգամավոր Յոհան Վադեպուլ. Եթե Վրաստանը զարգանա այնպես, ինչպես նախորդ ամիսներին, ես իրական շանսեր եմ տեսնում, որ նա ապագայում անդամակցի Եվրամիությանը

Բունդեսթագի Հարավային Կովկասի բարեկամության խմբի նախագահ Յոհան Վադեպուլի խոսքով, Գերմանիան Վրաստանի բարեկամն է և աջակցում է Վրաստանի եվրոպական հեռանկարին։ Այս մասին նա հայտարարել է Վրաստանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպումից հետո։

Նրա խոսքով, եթե Վրաստանը զարգանա այնպես, ինչպես նախորդ ամիսներին, ապա նա իրական շանսեր է տեսնում ապագայում Եվրամիությանն անդամակցելու համար։

«Մենք շատ լավ զրույց ունեցանք մեր վրացի գործընկերների հետ։ Մենք երկարաժամկետ հարաբերություններ ունենք խորհրդարանի, քաղաքական գործիչների հետ։ Իրականում կարող եմ ասել, որ Գերմանիան Վրաստանի բարեկամն է։ Մենք բացարձակապես աջակցում ենք Վրաստանի եվրոպական հեռանկարը։ Մենք պետք է միասնական լինենք ռուսական ագրեսիայի դեմ:

Մենք պետք է անկեղծ լինենք Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում ընթացող քննարկումներում, թե ինչպես պետք է իրականացվի ընդլայնման գործընթացը ոչ միայն Վրաստանի, այլև Արևմտյան Բալկանների երկրների հետ»,- ասել է Բունդեսթագի Հարավային Կովկասի բարեկամության խմբի նախագահը։

Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորությամբ, հանդիպումներ է անցկացնում Բեռլինում։