Բունդեսթագի պատգամավոր Ֆրանկ Շվաբ. Վրաստանը Եվրոպայի մաս է, և մենք աջակցում ենք դրան, անհրաժեշտ է երկրում ներքին առճակատման մակարդակը իջեցնել, այդ դեպքում գործընթացն ավելի արագ կընթանա
Բունդեսթագի պատգամավոր Ֆրանկ Շվաբ. Վրաստանը Եվրոպայի մաս է, և մենք աջակցում ենք դրան, անհրաժեշտ է երկրում ներքին առճակատման մակարդակը իջեցնել, այդ դեպքում գործընթացն ավելի արագ կընթանա

Վրաստանը Եվրոպայի խորհրդի հարգված անդամ է: Մեր միությունն անում է ամեն ինչ՝ ձեր երկիրը Եվրոպային, եվրոպական կառույցներին մոտեցնելու համար, վրացի լրագրողների հետ զրույցում ասել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ֆրանկ Շվաբը։

Ֆրենկ Շվաբի խոսքով, իր գլխավոր հանձնարարականը երկրում քաղաքական ջերմաստիճանի և ներքին առճակատման մակարդակի իջեցումն է։

«Վրաստանը Եվրոպայի մաս է, և մենք աջակցում ենք դրան։ Իմ հիմնական խորհուրդն այն է, որ անհրաժեշտ է երկրում քաղաքական ջերմաստիճանի և ներքին առճակատման մակարդակը իջեցնել։ Այդ ժամանակ գործընթացն ավելի արագ կընթանա»,- ասել է Բունդեսթագի պատգամավոր Ֆրանկ Շվաբը։