Բունդեսթագը վերացնում է այն մեխանիզմը, որը թուլ էր տալիս օտարերկրացիներին արագացված կարգով Գերմանիայի քաղաքացիություն ստանալ
Բունդեսթագը վերացնում է այն մեխանիզմը, որը թուլ էր տալիս օտարերկրացիներին արագացված կարգով Գերմանիայի քաղաքացիություն ստանալ

Բունդեսթագը վերացնում է այն մեխանիզմը, որը թուլ էր տալիս օտարերկրացիներին արագացված կարգով Գերմանիայի քաղաքացիություն ստանալ:

Մասնավորապես, գերմանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Բունդեսթագը աջակցել է մեկ տարի առաջ հաստատված փոփոխությունների չեղարկմանը։ Համապատասխանաբար, գերմանական անձնագիր ստանալու համար աշխատաշուկայում հատկապես մեծ պահանջարկ ունեցող մասնագետները պարտավոր կլինեն երկրում մնալ առնվազն հինգ տարի՝ երեք տարվա փոխարեն։

450 պատգամավոր աջակցել է արագացված կարգով Գերմանիայի քաղաքացիություն տրամադրելու մեխանիզմի՝ այսպես կոչված տուրբո բնականացման չեղարկմանը։ Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ «գերմանական անձնագիրը պետք է հասանելի լինի որպես հաջող ինտեգրման ճանաչում, այլ ոչ թե որպես անօրինական միգրացիայի խթան»։ Ինչպես հաղորդում են գերմանական լրատվամիջոցները, Գերմանիայի քաղաքացիություն ստանալու արագացված ընթացակարգից օգտվել է ընդամենը մի քանի հարյուր օտարերկրացի։