Բուլղարիայում պիրոտեխնիկայի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ ծանր վիրավորվել
Բուլղարիայում պիրոտեխնիկայի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ ծանր վիրավորվել։ Այս մասին տեղեկություն է տարածում «Ռոյթերս» գործակալությունը՝ հիմնվելով տեղի իշխանությունների և բժիշկների վրա։
Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան մայրաքաղաք Սոփիայի մոտ գտնվող Էլին Պելին բնակավայրում։ Պայթյուններն առաջացել են պիրոտեխնիկայի գործարանում բռնկված հրդեհից։
Տեղի բնակիչների խոսքով՝ պայթյունների ձայները լսվել են ողջ գիշեր և լուսադեմին։
Ոստիկանությունը շրջափակել է գործարանի շրջակայքը, տեղում աշխատում են ռազմական մասնագետները։