Բուլղարիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները
Բուլղարիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Բուլղարիայում անցկացվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք վերջին հինգ տարվա ընթացքում ութերորդն են։

Նախնական հարցումների համաձայն՝ 35% աջակցությամբ առաջատարն է «Առաջադեմ Բուլղարիա» կուսակցության առաջնորդ, նախկին նախագահ Ռումեն Ռադևը, ով եվրոսկեպտիկ է և նաև դեմ է Ուկրաինային ռազմական աջակցությանը։

Նա հունվարին հրաժարական տվեց նախագահի պաշտոնից և մասնակցում է արտահերթ ընտրություններին, որոնք անցկացվում են նախորդ կառավարության հրաժարականից հետո՝ դեկտեմբերին՝ լայնածավալ բողոքի ցույցերի ֆոնին։

Ընտրություններում տեղերի համար պայքարում են ևս ինը կուսակցություններ։