Բուլղարիայում լրագրող Վիքտորիա Մարինովային սպանելու մեջ մեղադրվողը դատապարտել է 30 տարով ազատազրկման
Բուլղարիայի դատարանը լրագրող Վիքտորիա Մարինովային բռնաբարելու և սպանելու մեջ մեղադրվող, Սեվերին Կրասիմիրովին դատապարտել է 30 տարով ազատազրկման:
21 ամյա Սեվերին Կրասիմիրովի դատական նիստը տեղի է ունեցել Բուլղարիայի հյուսիսային մասում, Ռուսեյում: Մեղադրյալը ճանաչել է իր մեղքը:
Լրագրողի դին հայտնաբերվել է Ռուսե քաղաքում, Դունայ գետի ափին, անցած տարվա հոկտեմբերին:
Հետաքննությունը պարզել է, որ Կրասիմիրովը զոհի վրա հարձակվել էր այն ժամանակ, երբ լրագրողը պարապում էր այգում: Դատախազությունը հայտարարել է, որ հանցանքը իրականացվել է սեռական մոտիվով և կապ չի ունեցել լրագրողի գործունեության հետ: Հետաքննությունը պարզել է, որ Կրասիմիրովը հանցակիցներ չի ունեցել:
Սեվերին կրասիմիրովին ձերբակալել էին Գերմանիայում: