Բուլղարացի ֆերմերները փակել են երկրի մայրուղիները: Տեղեկությունը տարածում է Ռոյթերսը։
Բուլղարացի ֆերմերները կառավարությունից պահանջում են գյուղատնտեսության ոլորտում ճգնաժամի լուծման ծրագիր ներկայացնել։
Բուլղարիայի մի քանի քաղաքների ֆերմերները բողոքի ցույցի են դուրս եկել տրակտորներով, որոնց վրա կախել են բուլղարական դրոշներ։
Ֆերմերները պնդում են, որ գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները դուրս են ֆինանսական մտահոգություններից: Նրանց խոսքով, շատերին թվում է, թե ֆերմերները դա անում են միայն փողի համար, սակայն դա այդպես չէ։
Ֆերմերների պահանջների թվում է նաև Ուկրաինայից և ԵՄ անդամ չհանդիսացող այլ երկրներից սննդամթերքի ներմուծման սահմանափակումը, քանի որ այդ երկրները պարտադիր չէ, որ համապատասխանեն եվրոպական կանոնակարգերին կամ չափանիշներին, հետևաբար՝ Եվրոպայում ապրանքը էժան է վաճառվում։ Միաժամանակ, գյուղատնտեսության ներկայացուցիչները պահանջում են նվազեցնել վառելիքի ինքնարժեքը և մեղմացնել բնապահպանական օրենսդրությունը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մի օրինագծի, որը ֆերմերներին պարտավորեցնում է իրենց հողերի չորս տոկոսը թողնել անմշակ՝ կենսաբազմազանությունը պահպանելու համար։