Բուլղարիայում ֆերմերները ակցիա են անցկացնում՝ պահանջելով գյուղատնտեսության նախարարի հրաժարականը
Բուլղարիայում ֆերմերները ակցիա են անցկացնում՝ պահանջելով գյուղատնտեսության նախարարի հրաժարականը

Բուլղարիայի ֆերմերները պահանջում են գյուղատնտեսության նախարարի անհապաղ հրաժարականը։ Նրանք մայրաքաղաքի կենտրոնում ցույց են անցկացրել նախարար Կիրիլ Վաթևի դեմ։

Ակցիային մասնակցում են 26 գյուղատնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նրանց կարծիքով՝ կառավարության հետ վերջերս ստորագրված համաձայնագիրը չի կարող լուծել խնդիրները։

Հանրահավաքի մասնակիցները փակել են կառավարության շենքի հարակից հրապարակը։ Նրանք պահանջում են երկխոսություն սկսել իշխանության հետ։ Ակցիայի մասնակիցների հիմնական պահանջն է վերանայել ռազմավարական ծրագիրը և ավելացնել սուբսիդավորման սահմանաչափերը։ Հանրահավաքի մասնակիցների կարծիքով՝ նախորդ բանակցությունների ժամանակ այս հարցերն անտեսվել են։