Բուլղարիայում և Բալկանյան երկրներում անտառային հրդեհների դեմ պայքար է ընթանում

17:35, 22.07.2025

Բուլղարիան և Բալկանյան երկրները պայքարում են անտառային հրդեհների դեմ։

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի մոտ գտնվող Կոստինբրոդի շրջանում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը վնասել է առնվազն 10 մասնավոր սեփականություն։

Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է 12 հրշեջ ջոկատ։ Բուլղարիայի հրդեհային անվտանգության և քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Ալեքսանդր Ժարտովը նշում է, որ կառավարության գերակա խնդիրն է պաշտպանել բնակավայրերը և տարհանել բնակչությանը տուժած տարածքներից։

Անտառային հրդեհներ են մոլեգնում նաև Հյուսիսային Մակեդոնիայում, Ալբանիայում և Խորվաթիայում՝ ուժեղ շոգի պատճառով։ Հյուսիսային Մակեդոնիայում գրանցվել է յոթ ակտիվ հրդեհային գոտի, որտեղ օդի ջերմաստիճանը հասնում է 42 աստիճան Ցելսիուսի։ Հրդեհը տարածվում է Էզերանի բնական պարկի տարածքում։

Նմանատիպ