Բուլղարիայի խորհրդարանը կողմ է արտահայտվել ԵՄ անդամ չհանդիսացող երկրներում ընտրատեղամասերի կրճատմանը, որի պատճառներից մեկը լրատվամիջոցներում նշվում է որպես արտերկրում բնակվող բուլղարացիների շրջանում ներքաղաքական գործընթացների վերաբերյալ անբավարար իրազեկվածություն
Բուլղարիայի խորհրդարանը աջակցել է Եվրամիության անդամ չհանդիսացող երկրներում ընտրական տեղամասերի թվի կրճատմանը։ Այդ մասին գրում է բուլղարական մամուլը։
Ընտրական տեղամասերի թիվը կկրճատվի մինչև 20։ Այն երկրների թվում, որտեղ Բուլղարիան նվազեցնում է ընտրական տեղամասերի քանակը, են Թուրքիան, ԱՄՆ-ը և Միացյալ Թագավորությունը։
Ինչպես գրում է տեղական մամուլը, որոշման հիմնական պատճառներից մեկն այն է, որ արտերկրում բնակվող բուլղարացիները պատշաճ կերպով տեղեկացված չեն երկրի ներքին քաղաքական գործընթացների մասին։ Բացի այդ, փոփոխությունը կապված է Բուլղարիայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների մոտենալու հետ, որոնց հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ։
Ինչպես հայտնի է, Բուլղարիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են ապրիլի երկրորդ կեսին։