Բուլղարիայի վարչապետը երկրի ֆերմերներին, ովքեր բողոքում են Ուկրաինայից Բուլղարիա հացահատիկի ներկրման դեմ, համեմատել է ահաբեկիչների հետ
Բուլղարիայի վարչապետը երկրի ֆերմերներին, ովքեր բողոքում են Ուկրաինայից Բուլղարիա հացահատիկի ներկրման դեմ, համեմատել է ահաբեկիչների հետ

Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովը երկրի ֆերմերներին, ովքեր բողոքում են Ուկրաինայից Բուլղարիա հացահատիկի ներկրման դեմ, համեմատել է ահաբեկիչների հետ։

Բուլղարիայի կառավարության ղեկավարի խոսքով, պետության կողմից աջակցության բացակայության մասին ֆերմերների բողոքները բացարձակապես անհիմն են։

Դենկովը հացահատիկ արտադրողներին խորհուրդ է տվել հրաժարվել եվրոպական միջոցներից, ապա արգելել ուկրաինական ապրանքները։

«Այն տրակտորները, որոնցով ցանկանում են փակել ճանապարհները, գնել են եվրոպական միջոցներով։ Չի կարելի ասել, որ Եվրոպան շահագրգռված չէ, երբ սուբսիդավորման ու օգնության տեսքով ստացվող միջոցների մեծ մասը եվրոպական են։ Ես ահաբեկիչների հետ չեմ բանակցում»,- ասել է Նիկոլայ Դենկովը։

Բուլղարիայի վարչապետի խոսքերը դատապարտել են Բուլղարիայի ֆերմերների միությունը և հայտարարել, որ վերջին 100 օրվա ընթացքում հրաժարվում են իրենց հետ հանդիպելուց։

Սեպտեմբերի 18-ին բուլղարացի ֆերմերները ծրագրում են շրջափակում ամբողջ երկրում, այդ թվում՝ սահմանային անցակետերում, Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման արգելքը չերկարաձգելու իշխանությունների որոշման պատճառով։